Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գագիկ Ծառուկյան. «Մարդիկ կան, որ նույնիսկ մի սեփական կատու չեն ունեցել, բայց պաշտոն ստանալուց հետո դարձել են միլիարդատեր». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, բնականաբար, խաղի նոր կանոններ են սահմանել: Նոր կանոնների նոր տրամաբանությամբ բոլորը հավասար են օրենքի առջև, այսինքն՝ այլևս արտոնյալներ չպետք է լինեն: Սա առիթ հանդիսացավ, որ մամուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձին ու բիզնեսին առնչվող տարբեր մեկնաբանություններ շրջանառվեն: Սակայն պարզվում է, որ դրանք բոլորն էլ օդից վերցված խոսակցությունների մակարդակի են: Ասեկոսեների մակարդակի խոսակցություններին վերջ տալու և մամուլով հնչեցվող հարցադրումների մասին ամբողջական պատկեր ներկայացնելու համար «Փաստ»–ը փորձեց անձամբ Գագիկ Ծառուկյանից տեղեկանալ, թե ինչ կարծիք ունի իր անվան շուրջ ծավալվող «քննարկումների» մասին: Գ. Ծառուկյանը նշեց, որ չնայած մեր երկրում հեղափոխություն եղավ, բայց մեր երկրի լրատվամիջոցների աշխատանքի և մտածելակերպի մեջ այդպես էլ ոչ մի փոփոխություն չեղավ: «Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են, երբ ցանկանան: Մեր դռները բաց են, բայց ամենակարևորն այն է, որ մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ Գագիկ Ծառուկյանը մենաշնորհներ ունի, ամենաարհեստական հարստացողն ինքն է և այլն: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ եթե Ծառուկյանը դրսի բիզնեսներից գումարներ չբերի Հայաստան, այստեղի բոլոր բիզնեսները բանկրոտի կգնան: ԱԱԾ–ն ներկայացրել է բոլոր ապօրինի հարստացածների մասին, բոլորի կենսագրությունն ու գործերը կան: Բայց որոշ լրատվամիջոցներ պատվերներ են կատարում ու մարդկանց թյուրիմացության մեջ գցում»,– ասաց Գագիկ Ծառուկյանը:

 Անդրադառնալով ցեմենտի բիզնեսում մենաշնորհային դիրք գրավելու մասին մամուլի հրապարակումներին՝ նա նշեց, որ Հայաստանում ցեմենտ արտադրող տարբեր մարդկանց պատկանող գործարաններ և տարբեր ներկրողներ կան: Եվ այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ասել, որ Հայաստանում այս ոլորտը մենաշնորհային է: «Առանց հասկանալու, որ Հայաստանում 4 ցեմենտի գործարան կա, Իրանից և Վրաստանից ներկրում են, մամուլում գրում են, թե մենաշնորհ է: Ինչպե՞ս կարելի է մենաշնորհը չտարբերել ազատ բիզնեսից: Բացի այդ, եթե ես «Արարատի» ցեմենտի գործարանին տիրություն չանեմ, անմիջապես կփակվի և 1200 աշխատող կդառնա գործազուրկ: Այդ գործարանի մեկ ամսվա աշխատանքի դեպքում միայն գազի դիմաց 3 մլն դոլար գումար եմ վճարում, հոսանքի դիմաց ամսական 1 մլն 200 հազար դոլար գումար եմ վճարում: Եթե այդ գումարները չվճարվեն, երկրորդ օրը գազն էլ, լույսն էլ կանջատեն: Խոսում են կազինոյի մասին՝ առանց հաշվի առնելու, որ ներդրողները 100 մլն դոլարի փոխարեն 150 մլն գումար են մեր երկրում ներդրել: Ամսական 900 հազար դոլար հարկ եմ վճարում միայն կազինոյից: Այդ ամեն ինչը ստուգել են, կարող են նորից ստուգել: Այս ամենի մասին առանց տեղեկանալու անհիմն լուրեր են տարածում: Դա արդարացի՞ է», – ասաց Գ. Ծառուկյանը:

 Նա նշեց նաև, որ մամուլի պատվերները ԱԱԾ–ին իր կողմը շեղելու նպատակ են հետապնդում, սակայն դա ոչ մեկին չի հաջողվի, քանի որ անվտանգության ծառայությունները բոլորի մասին էլ հստակ տեղեկությունների տիրապետում են: Խոսելով օրերս պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերված կոռուպցիոն շղթայի հայտնաբերման մասին, որի արդյունքում հսկայական գումարներ են շրջանցել պետական բյուջեն, Գ. Ծառուկյանն ասաց, որ իրականում տվյալ պահի իշխանություններն են թելադրում խաղի կանոնները: «Բոլորն էլ գիտեն, թե ով ինչով է զբաղվում, ինչ է արտահանում, ինչ է ներմուծում: Պատգամավորն ասում է՝ իրեն ինչպես ասել են, այնպես էլ աշխատել է: Հիմա խաղի կանոնները փոխվել են, և նոր վարչապետը նոր խաղի կանոններ է սահմանել, ուստի բոլորն էլ պետք է նոր խաղի կանոններով աշխատեն: Այնպես որ, բոլորն էլ գիտեն, թե Սամվել Ալեքսանյանն ինչ է անում, ինչ է «շնչում», ինչ է «ուտում», որտեղից ինչքան գումար է աշխատում: Այդ մասին բոլորը գիտեն: Կարգ ու կանոն է դրված եղել, ինքն էլ ասել է, որ աշխատել է այն խաղի կանոններով, ինչպես իրեն ասել են: Ցանկացած իշխանություն, հարկային մարմիններ, իրենք են թելադրում խաղի կանոնները, և այդ խաղի կանոններով էլ պետք է բոլորը առաջ շարժվեն»,–ասաց Գ. Ծառուկյանը: Անդրադառնալով բիզնեսի այլ ներկայացուցիչների կողմից երբեմն–երբեմն դեպի իր կողմն ուղղվող «սլաքներին»՝ նա նշեց, որ օլիգարխները նրանք են, ովքեր իշխանությունը ծառայեցրել են իրենց հարստացմանը և հարստացել են պետության հաշվին: «Մարդիկ կան, որ երբեք նույնիսկ մի սեփական կատու չեն ունեցել, բայց պաշտոն ստանալուց հետո դարձել են միլիարդատերեր: Խոսքը նրանց է վերաբերում: Նրանք պետք է պատասխան տան դրա համար: Ինչ վերաբերում է ինձ, ապա բոլորն էլ գիտեն, թե ես ինչպես եմ զրոյական կարգավիճակից 30 տարիների ընթացքում կամաց–կամաց գումարներ ստեղծել և հասել այս օրվան: Աստված վերևից նայում է: Ով կարողանում է ճիշտ ապրել և աշխատել, նա էլ հաջողության է հասնում: Այսինքն, Աստված է մարդուն հաջողակ դարձնում, և ով բարի է, կամեցող է, գնահատող է, հավատարիմ է, նվիրված է, անպայման հաջողության է հասնում: Եվ նման մարդկանց մեկը հազար է դառնում: Ինչ վերաբերում է Հայաստանում ունեցած իմ բիզնեսներին, ապա կարող եք ճշտել, որ իմ դրսի բիզնեսներից ամսական 2–3 միլիոն դոլար գումար է գալիս, որ ես կարողանամ Հայաստանի իմ բիզնեսները պահել»,–ասաց Գ. Ծառուկյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա