Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևան-Սևան մայրուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 2-ից կփակվի Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-րդ կմ-ից մինչև 57-րդ կմ ճանապարհահատվածը (Սևանի ճանապարհային ոստիկանության կետից դեպի Երևան)։ Հիմնանորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ Ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք ամսում, սակայն շինարարական աշխատանքներն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը պարտավորվել է աշխատանքներն ավարտել 40 օրվա ընթացքում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



