Հայ ոստիկանները Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Կուբայի հետախուզվող քաղաքացուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 1-ին ժամը 13:45-ին Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Կուբայի Հանրապետության քաղաքացի 1980 թվականին ծնված Յասսեռ Օ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 38-ամյա Յասսեռը 2017 թ. մարտի 10-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Յասսեռ Օ-ն փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



