Ավերածություններ Շիրակի մարզում. նորանշանակ մարզպետն առաջին հանձնարարական է տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 1-ին տեղացած ուժգին անձրևի հետևանքով մասնակի վնասներ են կրել Շիրակի մարզի Սարապատ համայնքի Գոգհովիտ, Թորոսգյուղ և Ցողամարգ բնակավայրերը: Հորդառատ անձրևը քշել է գլխավոր մայրուղու, ներհամայնքային և գյուղամիջյան ճանապարհի մի հատվածը, լցվել անասնագոմերը: Հեղեղվել են նաեւ նշված համայնքների ցանքատարածությունները: 
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի հետ, վաղ առավոտյան եղել է սելավից տուժած բնակավայրերում՝ անձամբ ծանոթացել իրավիճակին։ 
Կարեն Սարուխանյանը հանձնարարել է համայնքների ղեկավարներին սելավի պատճառած վնասները արձանագրել, գույքագրել և ներկայացնել մարզպետարան։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



