Սուրենավանի շրջանում ՌԴ սահմանապահները ձերբակալել են ՀՀ սահմանը խախտած երկու անձանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում, Սուրենավան բնակավայրի շրջանում ռուսաստանցի սահմանապահները մայիսի 31-ին ձերբակալել են երկու անհայտ անձանց, որոնք անօրինական հատել են պետական սահմանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից, պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ վերակարգը կարճ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է չարագործներին։

Սահմանախախտներն օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։
Ներկայումս միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար իրականացվում է անհրաժեշտ միջոցառումների համալիր։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



