Ռուս-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել. սահմանախախտը սպանվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 4-ի ուշ երեկոյան Ադրբեջանի Ղուսարի շրջանի Յուխարը Զեյխուր գյուղի տարածքում (ռուս-ադրբեջանական սահման-tert.am) ադրբեջանցի սահմանապահներն ապօրինի սահմանահատման փորձ են կանխել, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նշվում է, որ սահմանախախտը 1996 թվականին ծնված Վադիմ Մարդանի Զեյնալովն է, վերջինս հրաժարվել է ենթարկվել իրավապահների հրահանգներին և զինված դիմադրություն է ցույց տվել վերջիններիս։
22-ամյա սահմանախախտը կրակ է բացել սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակի հետևանքով սպանվել է։ Մահացածի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



