Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հուսամ` ինձ առանց շպարի տեսնելուց չեն սարսափի». Քրիստինե Պեպելյան

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Օրերս «The LOFT» -ում կազմակերպվել էր հանդիպում երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ, որի ընթացքում՝ ներկաների հարց ու պատասխանի ժամանակ, պարզվեց, որ նա, բացի անձնական բնույթի հարցերը հմտորեն շրջանցելու ունակությունից՝ նաև բավականին սուր հումորի զգացում ունի…

– «Մայրիկ» երգն առանձնահատուկ դեր ունի Ձեր երգացանկում: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

– Ես ունեմ շատ երգեր և ունեմ «Մայրիկ»-ը: Այդ երգն իմ երգացանկից դուրս մի այլ աշխարհ է: Ինձ համար տարերքի պես մի բան է, «Մայրիկ»-ի թեման, որին ես տրվում եմ: Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ մտածում էի, թե ի՞նչ պետք է նվիրեմ մայրիկիս իր ծննդյան օրվա կապակցությամբ: Երկար ժամանակ չէի կողմնորոշվում: Արամ Ավագյանն իմ խնդրանքով ԱՄՆ-ից ինձ ուղարկեց երաժշտությունը, որը դեռևս խոսքեր չուներ: Առաջին իսկ րոպեից, երբ լսեցի երաժշտությունը, հասկացա, որ ես մորս պիտի նվիրեմ այս երգը: Հետո եղան մարդիկ, ովքեր ասում էին, թե նման երգեր շատ կան, անիմաստ քայլ է իմ կողմից մայրիկի մասին հերթական երգ ձայնագրելը…

Եվ, որ ընդհանրապես մայրիկի մասին երգելն ինքնին ծեծված թեմա է: Ես որոշեցի, որ այս երգը պիտի լինի, և կապ չունի, թե մինչ այդ քանի հոգի են երգել մայրերի մասին: Ես իմ մոր համար էի ուզում երգել: Շատ էի ուզում, որ ամեն անգամ այս երգը լսելուց՝ նա հասկանա, որ այս մեծ աշխարհում, մի ամբողջ տիեզերք երգերի ցանկում կա մի երգ, որն իրենն է: Երգը ձայնագրեցի և առաջին անգամ այն միացրեցի մայրիկիս ծննդյան օրը: Եվ նա լսեց այն… Այդ օրը մորս էմոցիաներն ավելի շատ էին, քան իմը:

Pepelyan (1)

– Եթե չլինեիք երգչուհի, ապա ի՞նչ մասնագիտությամբ կաշխատեիք:

– Շատ են այն մասնագիտությունները, որոնց ես կցանկանայի տիրապետել: Չեմ կարծում, որ կա անկարևոր աշխատանք: Պարզապես մարդ պետք է սիրի իր աշխատանքը: Ես կուզեի լինել մանկական հոգեբան կամ վիրաբույժ: Ինձ թվում է՝ ես լավ վիրաբույժ կլինեի: Ինչո՞ւ ոչ, ես կուզեի լինել բալետի պարուհի…

– Երբևէ մտածե՞լ եք մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին:

– Երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ մի օր գնալ «Եվրատեսիլ»: Կարծում եմ, որ ես մրցութային երգչուհի չեմ: Անկեղծ ասած, այդ մրցույթին մասնակցելու առաջարկ երբևէ չեմ էլ ստացել: Իմ երգացանկը, իմ ասելիքը, իմ ձայնային տեմբրն ամենևին եվրատեսիլյան չեն: Այդ մրցույթին հիմնականում գնում են մեծ վոկալով կատարողներ: Ես մրցութային երգչուհի չեմ, ես ավելի շատ հանդիսատեսի հետ երկխոսության մեջ մտնող երգչուհի եմ: Դա է իմը: Մրցույթը մի քիչ այլ նպատակ ունի, իսկ ես սիրում եմ էմոցիա:

Pepelyan (3) Pepelyan (4)

– Կարծրատիպ կա, թե արտաքնապես գեղեցիկ կանանց կյանքը սիրում է, և, որ նրանց մոտ ամեն ինչ շատ հեշտ է ստացվում: Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեր արտաքին գեղեցկությունը թույլ է տալիս առավել հեշտությամբ բացել կյանքի դժվարությունների որոշ դռներ:

– Շնորհակալ եմ, որ ինձ գեղեցիկ եք տեսնում, բայց ես երբեք չեմ մտածել այդ մասին: Չեմ կարծում, թե արտաքինը՝ սիրուն քիթ, բերան, աչքերը շատ մեծ և կարևոր նշանակություն ունեն մարդու կյանքում: Երբեք չեմ մտածել, որ գեղեցիկ կամ ոչ գեղեցիկ մարդիկ ունեն կամ չունեն կյանքում որոշակի առավելություններ: Ինձ համար մարդու աուրան է կարևոր: Ի վերջո, ամեն ինչ ճաշակի հարց է: Գեղեցկությունն անցողիկ և ձանձրալի երևույթ է:

Pepelyan (8) Pepelyan (2)

– Կարո՞ղ եք թույլ տալ Ձեզ հանրության մեջ լինել առանց շպարի: Ունե՞ք կանանց գերակշիռ մասին պատկանող «մշտապես գեղեցիկ» լինելու բարդույթ: Վախենո՞ւմ եք «ոչ գեղեցիկ» լինելուց:

– Յուրաքանչյուր կին գիտի իր թույլ և ուժեղ կողմերը: Ես չեմ վախենում այն մտքից, որ ինչ-որ մեկը կարող է առանց շպարի տեսնել ինձ: Հուսով եմ, որ ինձ առանց շպարի տեսնելուց չեն սարսափի: Գոնե հուսով եմ: Եթե չսարսափեն, արդեն լավ է: Այլ հարց է, որ կասի. «Վա՜յ, բայց ինչ ուրիշ էր»:

Ամեն դեպքում՝ ես սիրում եմ լինել խնամված: Վերջապես դիմացինին ևս հաճելի է, երբ պատրաստված ես գնում նրա հետ հանդիպման: Եթե որևէ մեկը գա ինձ հետ հանդիպման անպատրաստ, անշուք, իմիջիայլոց, պարզ է, որ դա ինձ դուր չի գա: Բայց ես չեմ վախենում լինել առանց բարձրակրունկ կոշիկների և առանց շպարի: Բազմաթիվ անգամներ մարդիկ կարող են դա տեսնել:

– Դուք արտաքնապես բավականին քնքուշ կնոջ տպավորություն եք թողնում: Սակայն Ձեր հայացքի մեջ կա մի ուժ, որն ասում է, որ Դուք հաստատ կարող եք Ձեզ պաշտպանել: Դուք գտնվում եք մի ոլորտում, որտեղ շարունակ պայքարում են՝ բեմում լինելու համար: Եվ Դուք բավականին երկար եք այդ ոլորտում: Ունե՞ք անհրաժեշտ «ճանկերը» պայքարելու համար:

– Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ինձ սիրել են: Սերն ինձ համար շատ կարևոր է: Բեմում կլինի թե բեմից դուրս, համենայն դեպս, ինձ համար կռիվ չկա: Ես ունեմ իմ հանդիսատեսը, իմ տարածքը, որտեղ ինձ սիրող հանդիսատեսն է գալիս: Ես առհասարակ կոնֆլիկտային մարդ չեմ: Ո՛չ հանուն աշխատանքի, ո՛չ հանուն գումարի՝ ես կոնֆլիկտ չեմ ստեղծում: Եթե պայքարով պիտի դուրս գաս բեմ, ոչ մի էմոցիա չի մնա ելույթի համար: Ամբողջ էմոցիան կկլանի պայքարը: Եվ բեմում այլևս ասելիք չես ունենա:

– Կորպորատիվներին երգելիս՝ որպես արտիստ, չե՞ք նեղսրտում «դանակ-պատառաքաղի» ձայներից:

Kristine Pepelyan 01

– Արտիստը պիտի հասնի նրան, որ իր երգելու ժամանակ չուտեն: Ես ուրախ եմ, որ ինձ մոտ դա ստացվել է: Վերջապես, եթե մարդը հարսանիքի ժամանակ հաց է ուտում, թող ուտի, ես չեմ նեղվում բացարձակ: Հարսանիքին անընդհատ երգում են, հիմա էդ մարդը հո սոված տուն չի՞ գնալու:

– Որո՞նք են հանրային մարդ լինելու առավելություններն ու դժվար կողմերը:

– Ճանաչված լինելը շատ դժվար աշխատանք է, որովհետև դա դառնում է քո աշխատանքը, երբ դու ճանաչված ես: Դժվար է, երբ բոլորը քննարկում են քեզ: Դժվար է, երբ բոլորը նայում են, թե ինչպես ես կոնկրետ դու ճաշում: Չեն նայում սրահում ներկա բազում այլ մարդկանց, այլ ուշադիր, շատ ուշադիր նայում են, թե կոնկրետ դու ինչպես ես ճաշում: Իհարկե, դժվար է միշտ ուշադրության կենտրոնում լինելը: Բայց ես չեմ կարող թաքցնել և չասել, որ ես ուրախանում եմ դրանով: Ինձ հաճելի է, երբ մարդիկ ցանկություն են հայտնում ինձ հետ լուսանկարվել, շփվել, պարզապես բարևել: Հաճելի է, երբ մարդիկ թույլ են տալիս, որ իրենց երեխաները լսեն քո երգերը: Ինձ դուր է գալիս ճանապարհը, որն ընտրել եմ: Ինձ համար սա այն աշխատանքն է, որը կյանքում որևէ բանով չէի կարող փոխարինել:

Pepelyan

– Ֆիլմում նկարահանվելու առաջարկներ ունենո՞ւմ եք:

– Օգոստոս ամսին ինձ զանգահարեց Հրանտ Թոխատյանը և ասաց, որ ֆիլմ են նկարում, որտեղ ես մի փոքր էպիզոդիկ դեր ունեմ խաղալու: Ես խնդրեցի նրան ահավոր փոքր էպիզոդիկ դեր տալ ինձ, որ մի քանի վայրկյան տևի միայն: Եվ ես նկարահանվեցի այդ մի քանի վայրկյանանոց էպիզոդիկ դերում, որի ընթացքում միայն ասում եմ. «Բարև Ձեզ»: Ֆիլմը կոչվում է «Ֆիլմ՝ ֆիլմի մասին»: Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչո՞ւ էի այդ «բարև Ձեզն» ասելու համար առավոտյան 7-ից գնացել նկարահանման: Հույս ունեմ, որ ինձ այդ ֆիլմում չեք նկատի:

– Դուք ունեք Ձեր սիրելի աշխատանքը, շրջապատված եք հարազատ մարդկանցով, ֆինանսապես կայուն եք այնքան, որ կարողանում եք թույլ տալ Ձեզ չերգել այն երգերը, որոնք չեք ուզում, և առհասարակ չանել այն, ինչ չեք ուզում: Կատարյալ տեսարան է ստացվում: Բայց երբ տուն եք վերադառնում, որտեղ միայն Դուք եք և Ձեր մտքերը, որպես կին, ինչի՞ բացակայությունն եք զգում:

– Ենթադրում եմ, որ հարցն անձնականի՞ն է վերաբերում:

– Հարցը յուրաքանչյուր կնոջը բնությամբ տրված մայրանալու ձգտմանն է վերաբերում:

– Կարծում եմ, որ դրա ժամանակն էլ կգա: Կարծում եմ…

– Ե՞րբ կլինի նոր մենահամերգ:

– Իսկ Դուք գիտե՞ք, թե մենահամերգին պատրաստվելն ինչ է իրենից ներկայացնում: Բոլորի մոտ այնպիսի տպավորություն է, որ երգչի աշխատանքը կայանում է բեմում երեք րոպե երգելու մեջ: Ես ուզում եմ կազմակերպել մի շրջագայություն, որտեղ ինձ հետ կլինեն նաև երկու լրագրող: Ուզում եմ, որ նրանք գան և տեսնեն, թե ինչ է իրենից ներկայացնում մեր աշխատանքը: Մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ տանջանք է դա:

– Բայց չէ՞ որ Դուք հաճույք եք ստանում բեմում լինելուց:

– Մեծագույն հաճույք եմ ստանում: Պարզապես ուզում եմ ասել այն մասին, որ մարդիկ, չգիտես՝ ինչու, կարծում են, որ երաժշտի աշխատանքը չափազանց հեշտ աշխատանք է:

– Միգուցե այդ նույն մարդիկ համեմատում են բժշկի աշխատանքի՞ հետ, ով, օրինակ, վիրահատության ժամանակ կյանքի ու մահվան պայքար է տանում, կամ որևէ գործարանում ժամեր շարունակ ոտքի վրա աշխատող բանվորի աշխատանքի հետ…

– Ուզում եմ ասել, որ չկա հեշտ աշխատանք: Յուրաքանչյուր աշխատանք իր դժվարությունն ունի: Բժշկի աշխատանքն իր դժվարությունն ունի, երգչինը՝ իր: Սա մի աշխատանք է, որտեղ ամեն ինչ էմոցիայի վրա է: Որովհետև քո էմոցիան կարող է ամեն ինչ կառուցել, կամ՝ ամեն ինչ փչացնել:

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանԿետոգենային դիետան կարող է բարակ աղիքի քաղցկեղ առաջացնել. ինչ են պարզել հետազոտողներըՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԱդրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել ՀայաստանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Այս սովորական սարքը կա գրեթե յուրաքանչյուր տանը, բայց շատերը չգիտեն, թե ինչ վտանգներ կարող է առաջացնել սխալ օգտագործման դեպքումԲրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի եղանակը այլևս նախկինը չէ․ ինչ է սպասվում առաջիկա տարիներինԵթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա Կոստանյան2026-ի ամենավտանգավոր խաբեությունները․ ինչ նոր մեթոդներով են մարդկանց դատարկում բանկային հաշիվներըՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացելԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը»