Էդուարդ Աղաջանյան. 5 հազար դրամ փոխառություն. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 10–ին վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Էդուարդ Աղաջանյանը երեկ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Աղաջանյանի սեփականությունն են համարվում երկու ավտոմեքենաները՝ «NISSAN X–TRAIL 2.5 I» և «MAZDA DEMIO 1.3» մակնիշների: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև բաժնեմաս ու փոխառություններ՝ համապատասխանաբար 5 հազար դրամ ու 136 եվրո արժողությամբ:
Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն դրամ ու 1115 եվրո, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 503 հազար դրամ, որից 483 հազար դրամը աշխատավարձ է, 800 հազար դրամը նվիրատվություն, իսկ 220 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



