Չեխիայի վարչապետը Սլովակիայի դեմ հայց կներկայացնի ՄԻԵԴ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսը մտադիր է Սլովակիայի դեմ կոմունիստական դարաշրջանում գաղտնի ոստիկանության տեղեկատու լինելու մեղադրանքով դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ չորեքշաբթի Չեխիայի նախագահը կրկին վարչապետ նշանակեց միլիարդատեր Բաբիսին:
63-ամյա Բաբիսը մինչեւ 1989 թվականը եղել է կոմունիստական կուսակցության անդամ: Նա հայտարարել է, որ մտադիր է մաքրել իր անունը StB-ի հետ դավադրության մեղադրանքներից, որոնք հիմնված են պետական պատմական արխիվների վրա:
Բաբիսը խոստովանել է, որ 1980-ականներին Չեխոսլովակիայում հանդիպել է StB-ի աշխատակիցների հետ, երբ նա Կոմկուսի անդամ էր եւ արտաքին առեւտրով էր զբաղվում, սակայն նա պնդում է, որ նրանց հետ տնտեսական հարցեր է քննարկել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



