Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ամուլսարը լակմուս՝ կառավարության համար. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության պատասխանատուները հայտարարել են, որ մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետք է դուրս բերվի բնապահպանության նախարարության ենթակայությունից և կառավարությանն առընթեր մարմին դառնա, որի փաստաթղթավորումը կավարտվի 7–10 օրվա ընթացքում: Դրանից հետո ևս 10–15 օր է անհրաժեշտ լինելու Ամուլսարի վերաբերյալ ստուգումներն իրականացնելու համար:

Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է բնապահպան Գագիկ Սուխուդյանի հետ:

– Այն, որ հայտարարությունն արվում է առաջին փոխվարչապետի մակարդակով, հույսեր ներշնչո՞ւմ է, որ Ամուլսարի ծրագի­ րը կկասեցվի:

–Խիստ կասկածում եմ:

–Ինչո՞ւ:

–Որովհետև այնտեղ կարիք չկա ստուգումներ իրականացնել: Չարաշահումներ չեն լինի, այնտեղ դեռևս շինարարություն է գնում: Հարկավոր է փաստաթղթերը ստուգել, արդյո՞ք ՇՄԱԳ–ը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) և մյուս փաստաթղթերը բարեխիղճ են արել: Եթե հասնեն այս փաստաթղթերին, ես ուրախ կլինեմ: Իսկ եթե այս կառավարությունն էլ «դաբրո» տա Ամուլսարին, մեծ հիասթափություն կունենան բոլոր բնապահպանները, որովհետև մեզ համար բնապահպանությունը և առաջին հերթին Ամուլսարը՝ Ջերմուկն ու Սևանը, լակմուս է յուրաքանչյուր կառավարության համար: Եթե կառավարությունը կարծում է, որ ինքը բնությունից ավելի հավերժ է և ավելի որոշիչ, և որքան էլ ուզում է մեզ դուր գալ, հավերժական չի կարող լինել, որովհետև առաջին հերթին սա մեր հողն է, մեր հետնորդների՝ մեր թոռների շահերն են և նրանց ապագա բնակավայրը: Այդ 75 տոննա ոսկին ոչ մի բան չարժե Ջերմուկի առողջարանի, Սևանի ջրերի դիմաց: Մի քանի տարի անց աշխարհում ամենաթանկ բանը ջուրն է լինելու:

– Եթե ստուգումները փաստաթղթերին չհասնեն ու Ամուլսարում ոչինչ չհայտնաբերվի, բնապահպանների կողմից հետագա ի՞նչ քայլեր կձեռնարկվեն

Պայքարը կշարունակվի: Բնապահպանների համար նշանակություն չունի, թե ինչ կառավարություն է: Բնապահպանների համար առաջին հերթին իրենց երկիրն է կարևոր: Քաղաքականությունն այնքանով է քաղաքականություն, որ պետք է օգնի բնությանը, նրա մեջքին կանգնի: 

–Նախարարությունն այդ փաստաթղթերը չուսումնասիրելու հիմքեր կամ պատճառներ ունի՞ հիմա:

– Իհարկե ունի: Նախորդ նախարարությունը «Լիդիան» ընկերությունից բավական մեծ գումար է ստացել: Կաշառքի մի ձև էր դա, բայց չգիտես ինչու մոռացվեց, մի քանի միլիոն դոլարի մասին էր խոսքը: Ձևակերպվել էր որպես ինչ–որ մի բարեգործական օգնություն:

–Նախկին ղեկավարության այդ գործարքը կարո՞ղ է կաշկանդել նոր նախարարությանը:

–Ինչո՞ւ չի կարող: Այժմյան նախարարը այն ժամանակ էլ փոխնախարար է եղել:

– Միակ արդարացի լուծումը կտրվի այն ժամանակ, երբ նախարարությունը ծանոթանա՞ այդ փաստաթղթերին: 

– Հայկական բնապահպանական ճակատը և մյուս ակտիվ բնապահպանները կրկին անկախ փորձագետներին են ուղարկել այդ փորձաքննությունը, ովքեր միանշանակ ասում են, որ «Լիդիանի» փորձաքննությունն ու ՇՄԱԳԸ եղել են ոչ թե թերի, այլ՝ շահագործողի շահերից ելնելով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ