Տարեսկզբին «NISSAN», տարեվերջին՝ «LEXUS». «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նարեկ Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Ղազարյանը նախորդ տարի վաճառել է իր մեքենան մեկ ուրիշը գնելու նպատակով: Այսպես, նա 2 միլիոն դրամով վաճառել է «NISSAN X-TRAIL 2.5 I» մակնիշի ավտոմեքենան, փոխարենը 4 միլիոն 800 հազար դրամով ձեռք բերելով «LEXUS IS 200» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները նախորդ տարի անփոփոխ են մնացել: Ինչպես տարեսկզբին ունեցել է 9 միլիոն 500 հազար դրամ ու 27 հազար ԱՄՆ դոլար, այնպես էլ՝ տարեվերջին: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 10 միլիոն 31 հազար դրամ, որից 8 միլիոն 31 հազար դրամը նրա ամբողջ տարվա աշխատավարձն է, իսկ մնացածն էլ վաճառված մեքենայից ստացված գումարը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում