Հունիսի 19-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի հունիսի 19-ին ժամը 11-00-ին գումարել արտահերթ նստաշրջան:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվեն «Այլընտրանքային ծառայության մասին», «Հանրակրթության մասին», «Բարեգործության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև «ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին հարցը:
«Չի բացառվում, որ երկուշաբթի անցկացվի կառավարության արտահերթ նիստ: Պետք է քննարկել մի քանի հրատապ այլ օրենքներ՝ ԱԺ ուղարկելու նպատակով»,- ասաց Միրզոյանը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



