Երևան, 27.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայության հետ կապված խաբեությամբ խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից և չարաշահելով վերջիններիս վստահությունը, նրանց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ արդեն ծառայության մեջ գտնվողներին վաղաժամկետ զորացրելու, ինչպես նաև հետագա ծառայության նախընտրելի վայր տեղափոխելու պատրվակներով 2017-2018 թթ. պահանջել և խաբեությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ  9.730.800 ՀՀ դրամին համարժեք 20.400 ԱՄՆ դոլար:  Նվարդ Օսիպյանն իրականում որևէ տեղ չի աշխատել և գործընթացների վրա ազդելու հնարավորություններ չի ունեցել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով խարդախություն») հատկանիշներով: Նվարդ Օսիպյանը ձերբակալվել է: 

Կատարվում է նախաքննություն: 

Նվարդ Օսիպյանի հնարավոր հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 010-57-93-12 և 011-56-27-24 հեռախոսահամարներով: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ի՞նչ կլինի մանկապարտեզներում, երբ ադրբեջանցիները գան․ «Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն նախկինի պես աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում․ ՌԴ ԱԴԾ Մենք չունենք դժգույն ոչ մի տարածք․ Սամվել ԿարապետյանԿունենանք ուրիշ Շիրակի մարզ․ Սամվել ԿարապետյանԵրևանում բախվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները Զգուշացում․ մայիսի 27-28-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում 109 առևտրային նավ վերաուղղորդվել է. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն Մեկ ունենք միայն մի ընտրություն և այդ ընտրությունը Պարոն Կարապետյանն է․ Ռուբեն ՄխիթարյանԲաց խոսակցություն բիզնեսի հետ․ Հրաչյա Ռոստոմյան«Բարսելոնան» ակտիվորեն հետաքրքրված է «Նյուքասլի» խաղացող Էնթոնի Գորդոնի ծառայություններով Սամվել Կարապետյանի հանդիպումը Շիրակի մարզի բնակիչների հետՍամվել Կարապետյանը Գյումրիում տիրող աղքատության մասինՀանրապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ Ծաղիկներս ստիպված պիտի թափեմ, արտահանում չկա. Նիկո´լ, դու´ ես մեղավորըՄբապեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ճանաչվել է «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ Դոմուսը Արիստոնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականըՓրկարարներն օգնել են քաղաքացիներին և ջրահեռացման աշխատանքներ իրականացրել Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածումՄենք կորցրեցինք մեր արժանապատվությունը․ Սամվել ԿարապետյանԵս մտահոգություն ունեմ որ Փաշինյանի պլանների մեջ կա խաղաղ Հայաստան առանց հայերի․ ԿարապետյանԱրցախը պատասխանատվություն է, որը այժմ ոչ մեկ չի կրում․ ԿարապետյանՍամվել Կարապետյանի օգնությամբ Արցախում հիվանդանոց էր բացվել«Հիացած եմ եղել Արցախի ամեն ինչով». Սամվել ԿարապետյանԿամ մենք կգնանք ընտրության կամ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանԵրեխաներին ներքաշում են քարոզչության մեջ․ ընտրական իրավունքի խախտում է․ Ատոմ ՄխիթարյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով, բնակիչները չեն կարողացել դուրս գալ Փաշինյանի խոստումներն արժեք չունեն․ նա սիրում է միայն իրեն հաճոյախոսողներին․ Լիլիա ՀարությունյանԳոյաբանական խնդրի առջև ենք կանգնած․ պետք է ճիշտ կողմնորոշվենք․ Արսեն ԳրիգորյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով, բնակիչները չեն կարողացել դուրս գալ Ճակատագրական պահ է՝ մեր լինել-չլինելու խնդիրը․ պետք է գնանք ընտրությունների․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր, առավել քան երբևէ, պետք է կանգնենք իրար կողքի՝ հանուն մեր ժողովրդի և մեր ապագայի․ «ՀայաՔվե»Ի պատասխան տվայտվող խաբեբաների. Մենուա ՍողոմոնյանՏավուշի հողերի հանձման, քպ քարոզչության ու 300 հազար ադրբեջանցիների գալու մասին, իսկ դրա կանխարգելման ձևն է․ Արմեն ՄանվելյանՎախեցած աչքերով մարդը չի կարող խաղաղություն ապահովել. Ղահրամանյան «Գույքահարկը նվազեցնելու ենք, որ մարդկանց իրենց պապական տներից զտման չենթարկեն»․ Էդմոն ՄարուքյանԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորում, պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, վիրավորներ կան Լեզուներիդ տե՛ր կանգնեք, ժողովուրդը խաղաղությանը տե՛ր կկանգնի․ Անդրանիկ Գևորգյան Ժողովուրդ ջան 07.06.2026 պետք է գնալ ընտրությունների. hունիսի 7-ին ասենք այո փոփոխություններին. Արամ ՎարդևանյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Գավառում է. ԲՀԿԱԱԾ-ն պետք է Անդրանիկ Քոչարյանին բռներ (տեսանյութ) Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից «Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների նմանվող զանգվածների փոխանցման հերթական փորձը (տեսանյութ) ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կրիպտոակտիվների մասին օրենքը պետք է փոխվի և կրիպտոակտիվների թրեյդինգով զբաղվելը ազատականացվի. Հայաստանը պետք է ֆինանսական ինքնիշխանություն ունենա. Էդմոն ՄարուքյանԱռաջին ալիքը հրապարակել է «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի մասնակիցների ցանկը Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի Մենք կապահովենք ձեր բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՓաշինյանն ասում է՝ թանկ տեղ ես ապրում, վաճառի, գնա Մասիվ. Մարուքյան Մեր սիրուն երկիր, քո լավագույն օրերը դեռ գալու են. Նարեկ Կարապետյան