«Սարի թաղի» գործով 4 ամբաստանյալներ կալանքից ազատ են արձակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սարի թաղի» գործով ամբաստանյալներ Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի և Անդրանիկ Քյոսեյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունները դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը:
«Սարի թաղ»-ի գործով պաշտպանյալիս` Հրայր Իսախանյան.-ի և մյուսների` Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջոց, փոխվեց այլընտրանքային խափանման միջոցով` ստորագրություն չհեռանալու մասին: Անդրանիկ Քյոսեյանի դեպքում կիրառվեց գրավ»,- ասել է նա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



