Առաջիկա օրերին հանրապետությունում կպահպանվի անձրևային եղանակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում հունիսի 9-10-ը, 14-ին առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության կայքն՝ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, հունիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում հունիսի 9-10-ը, հունիսի 14-ին անձրևի հավանականությունը փոքր է, 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



