Աջափնյակում կատարված գողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Արցախի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Նոր Արեշի բնակիչներ Ատոմ Կարապետյանին եւ Վարուժան Հարությունյանին: Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Մարգարյան փողոցի 41 շենքի մի բնակարանից հափշտակել են, զարդեր, կենցաղային իրեր, ու ժամացույց:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ատոմ Կարապետյանն ու Վարուժան Հարությունյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



