Արենի գյուղում արջը փեթակներ է վնասել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 9-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում արջը վնասել է 8 փեթակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գյուղի «Քարատակ» կոչվող տարածքում արջը կոտրել է 6 փեթակ, իսկ 2-ը՝ մասամբ վնասել:
Գյուղապետարանի կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն մարզպետարան:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ու բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մարզային տարածքային բաժնի պետերին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



