Թրամփ. Օբաման Ռուսաստանին թույլ է տվել վերցնել Ղրիմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ղրիմի վերադարձը Ռուսաստանին թույլ է տվել է Վաշինգթոնի վարչակազմի նախկին ղեկավար Բարաք Օբաման: Իր դիրքորոշումը նա հայտնել է շաբաթ Կանադայում կայացած G-7 գագաթնաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ղրիմը բաց է թողնվել Օբամայի վարչակազմի ժամանակ», - կարծում է ԱՄՆ նախագահը: «Օբաման թույլ է տվել Ռուսաստանին վերցնել Ղրիմը», - ասել է Թրամփը: «Ինչու՞ նա դա արեց», - նշել է ԱՄՆ նախագահը `խոսելով իր նախորդի մասին:
«Ես կարող էի այս հարցում բոլորովին այլ դիրքորոշում ունենալ», - ասել է երկրի ղեկավարը, առանց բացատրելու թե, ինչ նկատի ուներ: Միեւնույն ժամանակ, Թրամփը շեշտել է, որ չնայած իր ասածին, նկարագրված իրադարձությունների պահից «երկար ժամանակ է անցել»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



