Էրդողանի փեսայի դեմ դատական հայց են ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի «Այս կարգերը պետք է փոխվեն» պլատֆորմի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Այդեմիր Գյուլերը ընտրական օրենսգիրքը խախտելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի դեմ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Այդեմիր Գյուլերը նշել է, որ նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Բերաթ Ալբայրաքը անօրինական ճանապարհով ձեռք է բերել ընտրողների անձնական հեռախոսահամարները եւ քարոզչական բնույթի հաղորդագրություն ուղարկել։
Այդեմիր Գյուլերը նշել է, թե նախագահի փեսան պետք է պատասխանատվության ենթարկվի անձնական հեռախոսահամարները անօրինական ձեռք բերելու եւ ընտրական օրենսգրքի խախտում իրականացնելու համար։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



