Երևան, 27.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը, շնորհավորելով Կարեն Համբարձումյանին մարզպետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր աշխատանք, ասել է, որ հայաստանյան քաղաքական իրավիճակով պայմանավորված` պետությունը կանգնել է կարևորագույն մի ճամփաբաժանի առջև, որում յուրաքանչյուրը պետք է ունենա իր պատասխանատու դերակատարումը: «Այսօր հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ենք ստացել ստեղծել իրավամբ ժողովրդավար երկիր և այդ քաղաքակրթական նոր հանգրվանին հասնելու ճանապարհն անցնում է մեր համայնքներով»,- նշել է նախարարը։ Սուրեն Պապիկյանը տեղական ինքնակառավարման մարմիններին հիշեցրել է, որ հենց նրանք են հանդիսանում հասարակության արտացոլումը, ժողովրդի պատգամները, խնդիրներն ու պահանջները կրողն ու ներկայացնողը,  և այս գործընթացում խիստ կարևոր է ամենօրյա աշխատանքային ռեժիմում դրսևորել թափանցիկություն և հաշվետվողականություն։

 

Նախարարը խոսել է  նաև համայնքային հողի և գույքի օտարման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառմանը միտված ՏԿԶ նախարարության կողմից մշակվող առցանց էլեկտրոնային հարթակի մասին, որը հնարավորություն կտա չեզոքացնել գույքի օտարման գործընթացում կամայականություններն ու ապօրինությունները՝ տեղեկատվական բազան դարձնելով բաց և հասանելի։

 

Սուրեն Պապիկյանը ներկաներին հիշեցրել է վարչապետի հանձարարականի մասին, համաձայն որի մարզպետարանները պետք է ունենան մարզերի զարգացմանն ուղղված պատրաստի բիզնես- փաթեթներ, որոնք առաջարկվելու են ոչ միայն տեղի գործարարներին, այլև մեր այն հայրենակիցներին, ովքեր ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, ցանկանում են ներդրումներ կատարել հայրենիքում։ 

 

Նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բարձր և պատասխանատու քաղաքական պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ գործելու է բացառապես ի շահ և ի նպաստ Սյունյաց աշխարհի և Սյունիքի ժողովրդի։

 

Դոմուսը Արիստոնի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում IDBank-ը Impacture 2026-ում ներկայացրել է սոցիալական պատասխանատվության իր տեսլականըՓրկարարներն օգնել են քաղաքացիներին և ջրահեռացման աշխատանքներ իրականացրել Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածումՄենք կորցրեցինք մեր արժանապատվությունը․ Սամվել ԿարապետյանԵս մտահոգություն ունեմ որ Փաշինյանի պլանների մեջ կա խաղաղ Հայաստան առանց հայերի․ ԿարապետյանԱրցախը պատասխանատվություն է, որը այժմ ոչ մեկ չի կրում․ ԿարապետյանՍամվել Կարապետյանի օգնությամբ Արցախում հիվանդանոց էր բացվել«Հիացած եմ եղել Արցախի ամեն ինչով». Սամվել ԿարապետյանԿամ մենք կգնանք ընտրության կամ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանԵրեխաներին ներքաշում են քարոզչության մեջ․ ընտրական իրավունքի խախտում է․ Ատոմ ՄխիթարյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով, բնակիչները չեն կարողացել դուրս գալ Փաշինյանի խոստումներն արժեք չունեն․ նա սիրում է միայն իրեն հաճոյախոսողներին․ Լիլիա ՀարությունյանԳոյաբանական խնդրի առջև ենք կանգնած․ պետք է ճիշտ կողմնորոշվենք․ Արսեն ԳրիգորյանՀրազդանի շենքերից մեկի տարածքը ողողվել է ջրով, բնակիչները չեն կարողացել դուրս գալ Ճակատագրական պահ է՝ մեր լինել-չլինելու խնդիրը․ պետք է գնանք ընտրությունների․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր, առավել քան երբևէ, պետք է կանգնենք իրար կողքի՝ հանուն մեր ժողովրդի և մեր ապագայի․ «ՀայաՔվե»Ի պատասխան տվայտվող խաբեբաների. Մենուա ՍողոմոնյանՏավուշի հողերի հանձման, քպ քարոզչության ու 300 հազար ադրբեջանցիների գալու մասին, իսկ դրա կանխարգելման ձևն է․ Արմեն ՄանվելյանՎախեցած աչքերով մարդը չի կարող խաղաղություն ապահովել. Ղահրամանյան «Գույքահարկը նվազեցնելու ենք, որ մարդկանց իրենց պապական տներից զտման չենթարկեն»․ Էդմոն ՄարուքյանԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորում, պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, վիրավորներ կան Լեզուներիդ տե՛ր կանգնեք, ժողովուրդը խաղաղությանը տե՛ր կկանգնի․ Անդրանիկ Գևորգյան Ժողովուրդ ջան 07.06.2026 պետք է գնալ ընտրությունների. hունիսի 7-ին ասենք այո փոփոխություններին. Արամ ՎարդևանյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Գավառում է. ԲՀԿԱԱԾ-ն պետք է Անդրանիկ Քոչարյանին բռներ (տեսանյութ) Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից «Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների նմանվող զանգվածների փոխանցման հերթական փորձը (տեսանյութ) ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կրիպտոակտիվների մասին օրենքը պետք է փոխվի և կրիպտոակտիվների թրեյդինգով զբաղվելը ազատականացվի. Հայաստանը պետք է ֆինանսական ինքնիշխանություն ունենա. Էդմոն ՄարուքյանԱռաջին ալիքը հրապարակել է «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի մասնակիցների ցանկը Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի Մենք կապահովենք ձեր բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՓաշինյանն ասում է՝ թանկ տեղ ես ապրում, վաճառի, գնա Մասիվ. Մարուքյան Մեր սիրուն երկիր, քո լավագույն օրերը դեռ գալու են. Նարեկ Կարապետյան30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայի Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Մարտունիում է. ուղիղՓաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. տեսանյութ Սուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին Վինիսիուսը արձագանքել է «Ռեալ»-ից հնարավոր հեռանալու լուրերին Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի ՍարգսյանՏղամարդը և նրա երեխան ընկել են շարժվող ավտոբուսիցՍամվել Կարապետյանը իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ կառուցող է, ստեղծող է ու արարող է. Տիգրան ԲադոյանԳուրգեն Սիմոնյանը «կեղծ ընդդիմադիր». տեսանյութ Հայաստան են ներթափանցում ցուրտ ու փոթորկային հոսանքներՍամվել Կարապետյանը ուղիղ միացումով պատասխանել է վանաձորցիների հարցերին Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Երբ Փաշինյանի կուսակիցներն ու Ալիևը նույն ուղերձն են փոխանցում. Ուժեղ Հայաստան Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը. Նարեկ Կարապետյան