Երեւանում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա. տարածքը սահմանազատել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/2 շենքի բակում ծառի ճյուղը պոկվել եւ ընկել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղն ընկել է «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրական լարերի վրա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանելը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



