Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տա­րի­ներ շա­րու­նակ բիզ­նե­սը պա­հել են կո­ռուպ­ցի­ա­յով». ՓՄՁ–նե­րի վախն ու հար­ցադ­րում­նե­րը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ստվերը ոչ միայն խոշոր, այլև փոքր և միջին բիզնեսում է` սկսած մաքսային ներմուծումներից, վերջացրած` հարկային տեսուչ– ՓՄՁ պայմանավորվածություն: Ստվեր ասվածն ավելի շատ խոշորի հետ է ասոցացվում, որովհետև մարդիկ տեսնում են, թե ինչպես է խոշոր բիզնեսով զբաղվող արտոնյալ անձն արագ հարստանում: Ոչ ոք չի կարող ասել, որ ստվերը միայն խոշորում է. պարզապես խոշորում շատ ավելի մեծ թվեր են, փոքրում ու միջինում` ավելի փոքր: Նման համոզմունք ունի ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, ով ստվերը դուրս բերելու 4 հիմնական մեխանիզմ ու պայման է առանձնացնում նոր կառավարության համար: 

«Առաջին պայմանը քաղաքական կամքն է, քաղաքական ազատությունը, ինչն ունենք այս պահին: 2–րդ` պետք է լինեն այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս կբացառեն մարդկային գործոնը: Օրինակ` միևնույն ՀԴՄ–ով երկու տնտեսվարող իրենց հասույթը չեն կարող ֆիքսել` օրենքն արգելում է: Սա այս օրերի ամենավառ օրինակներից է: Բայց օրենքից դուրս այլ պայմանավորվածություն է լինում, ինչի մասին ակնհայտ հայտարարեցին թե՛ տնտեսվարողները և թե՛ ՊԵԿ ներկայացուցիչները: Սա նշանակում է, որ մարդկային գործոնի արդյունքում մենք ունենում ենք ինչ–որ ստվերային գործող մեխանիզմներ: Պետք է դուրս բերել մարդկային գործոնը: Իսկ եթե մարդկային գործոնից դեռ չենք կարողանում հրաժարվել, ապա պետք է կադրային լուրջ փոփոխություններ լինեն, որոնք բացի «վերադաս» մասից , այլ շերտեր էլ կընդգրկեն: Գերփոքր բիզնեսի դեպքում ասվածն ավելի ակնառու է. երբ նշված բիզնեսի ներկայացուցիչը նոր հարկային տեսուչի կամ սննդի անվտանգության նոր տեսուչի է հանդիպում, նոր կուլտուրա է տեսնում»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց Հ. Ավագյանը: 

Որպես 4–րդ կետ, նա առանձնացրեց պարզ իրազեկվածության խնդիրը: «Մարդկանց իրազեկվածությունը պետք է բարձրացնել. ինչպե՞ս իրենց հարկերը հաշվարկեն, ինչպե՞ս հրաժարվեն ստվերային մեխանիզմներից: Հիմա իրենք հրաժարվել են, որովհետև հակառակ կողմի մոտ վախի մթնոլորտ կա: Բայց շատերի մոտ էլ կա իրավիճակ` «հիմա ինչպե՞ս ենք աշխատելու» հարցադրմամբ: Կոռուպցիան հյութեղ ու գայթակղիչ երկկողմանի գործարք է: Նա տարիներ շարունակ այդ գործարքով պահել է իր բիզնեսը: Հիմա այդ գործարքը «կտրվել» է: Այսինքն` այժմ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն նաև իրավագիտակցության բարձրացման առումով»,– ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ՓՄՁ ներկայացուցիչները ՀԴՄ տրամադրելու հարցում այդքան էլ առատաձեռն չեն: Խոսքը հատկապես փոքր խանութների մասին է: Մի կողմից կա այն տրամադրելու պահանջ, բայց մյուս կողմից` անգամ սնանկացման վտանգի առաջ կանգնելու խնդիր: Հակոբ Ավագյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ նաև այս հարցի շուրջ առկա խնդիրների լուծման հնարավորությունը:

Նա նշեց, որ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, որոնց արդյունքում ՓՄՁ ներկայացուցիչները ՀԴՄ չեն տալիս:

«Բացի այդ, այստեղ միայն ՀԴՄ–ի խնդիրը չէ: Եթե հարցն ընդհանուր դարձնենք, ապա լինի ծառայություն, արտադրություն, թե վաճառք, կա հասույթը ճիշտ ֆիքսելու խնդիր: Այսինքն` հասույթը ճիշտ հայտարարագրելու, պետությանը ճիշտ ներկայացնելու և պետությանը չխաբելու խնդիր: Մի բան է հստակ` նույն քաղաքական կամքից ու քաղաքական հայտարարություններից ելնելով, բոլորն այսօր պետք է վերադասավորվեն, որովհետև ռիսկերն արդեն անձնապես իրենք են կրում: Այսինքն` ոչ մի պայմանավորվածություն իրենց այլևս չի փրկի` պետք է գրագետ հաշվապահություն վարեն և հասույթները հայտարարագրեն: Վերոնշյալ իրազեկվածության, գրագիտության բարձրացման կետերով պետք է անցնեն նաև ՓՄՁ ներկայացուցիչները` հասկանալու, թե ինչպե՞ս վարել ճիշտ հաշվապահություն, բայց չխաբել պետությանը, ինչի խնդիրը մենք ունենք»,–շեշտեց նա:

Մյուս խնդիրը, ըստ մեր զրուցակցի, օրենսդրական է. «Իրենք շարունակելո՞ւ են մնալ շրջանառության հարկի ռեժիմում: Այսօր գործող շեմի համաձայն` մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կարող են գործել շրջանառության հարկի ռեժիմում: Բայց Հարկային օրենսգրքով մյուս տարվանից այդ շեմն իջնելու է մինչև 58 միլիոնի: Այստեղ սկսում է վախ առաջանալ: Կան տնտեսվարողներ, կարող եմ ասել նաև ՓՄՁ–ների նույնիսկ մի ստվար զանգված, որոնք վախենում են հասույթը ֆիքսել` հաշվի առնելով, որ մյուս տարվանից արդեն ոչ թե շրջանառության, այլ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ են վճարելու: Հարկային բեռը բարձրանում է և վախենալով այդ բեռից, իրենք փորձում են իրական հասույթը չֆիքսել: Եթե իրենք հասույթը ճիշտ ֆիքսեն, ապա մյուս տարվանից հարկային բարձր բեռի տակ են հայտնվելու: Այս պարագայում պետք է նախօրոք երկարաժամկետ օրենսդրական փոփոխություն արվի, որի լուծումը կլինի, օրինակ, հետևյալը. 3–5 տարի շրջանառության հարկի գործող շեմը մնալու է, դուք էլ հարկային բարձր բեռի տակ չեք լինելու»:

Հակոբ Ավագյանը հայտնեց, որ մոտ երկու շաբաթ առաջ այս առումով նոր կառավարությանը առաջարկ են ներկայացրել. «Մենք ֆոկուս խմբով փորձեցինք հավաքել ՓՄՁ ներկայացուցիչներին: Իրենք քննարկումներ արեցին և դուրս բերեցին այն առաջնահերթ խնդիրները, որոնք իրենց խանգարում են օրենսդրական դաշտում: Բացի այդ, առանձնացրել ենք նաև օրենքի կիրառելիության խնդիրները: Ամբողջ փաթեթն արդեն մուտք է արված կառավարություն, սպասում ենք: Խնդրել ենք, որ վարչապետը ՓՄՁ խորհրդի նիստ հրավիրի»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ