Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

15 միլիոն դրամանոց պայքար. ինչպես ասում են՝ իմաստը...«Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ կառավարությունների ժամանակ մոծակների դեմ պայքարելու համար ամեն տարի մոտ 15 մլն դրամի չափով գումար էր դուրս գրվում պետական բյուջեից: Եվ այդպես էլ հասկանալի չէր լինում, թե ինչպես էր պատահում, որ այդ «պայքարի» արդյունքում տվյալ քաղաքում մոծակների վերջն այդպես էլ չէր տրվում: 

Այս մանրուք թվացող հարցի վրա ուշադրություն գրավելը գուցեև կարող է քմծիծաղ առաջացնել, սակայն այս անդրադարձը հենց նրա համար է, որ տեսանելի լինի, թե նախորդ կառավարությունների ժամանակ պետական բյուջեի գումարներն ինչերի վրա են ծախսվել:

Իհարկե, անկախ մոծակի ֆիզիկական չափից, այս հարցն էլ նրանցից է, որ կարելի է փղի չափ մեծացնել ու բավականին գումար պոկել, բայց համաձայնեք, որ մոծակների դեմ պայքարելու նախորդ կառավարությունների անհագ ցանկությունն այնքանով հասկանալի չէ, քանի որ առանձին տողով ծախսվող գումարը միայն Ջերմուկին էր վերաբերում:

Միջատաբան Վարուժան Հովհաննիսյանը կարծում է, որ թունաքիմիկատներով մոծակների դեմ պայքարելը կարող է վնաս հասցնել նաև շրջակա միջավայրի ֆլորային և ֆաունային: Ինչ վերաբերում է Ջերմուկին, ապա մասնագետի կարծիքով այնտեղ պետք չէ քիմիական եղանակներով պայքարել:

«Նախ հարկավոր է մոծակների բազմացման օջախները գտնել: Եվ քիմիական նյութեր օգտագործելու փոխարեն հարկավոր է հատուկ թակարդներ պատրաստել: Մոծակները միշտ էլ եղել են վտանգավոր հիվանդություններ տարածողներ, բայց պետք է հիշել, որ նրանք տարածում են վարակը, եթե այն առկա է հանրապետությունում: Օրինակ՝ մեզ գրեթե ամեն օր կարող է մալարիա տարածող մոծակ խայթել, բայց քանի որ մեզ մոտ, շնորհիվ սանէպիդկայանի, մալարիա հիվանդության օջախ չկա, ուստի մարդիկ չեն վարակվում այդ հիվանդությամբ»,– ասաց Վ. Հովհաննիսյանը: 

Ի դեպ, մալարիա տարածող մոծակներն իրենց կառուցվածքով տարբերվում են սովորականներից: Նման մոծակներ կան Սևանի ավազանում, Արարատյան դաշտավայրում: Մալարիա փոխանցող մոծակներն իրենք չեն վարակվում այդ հիվանդությամբ, այլ ընդամենը հանդիսանում են հիվանդության հարուցիչը տարածողներ: 

Ինչ վերաբերում է վերջերս տարածված զիկա վարակին, ապա այդ վտանգը նույնպես այս պահին Հայաստանում չկա: Ու թեև հարևան երկրներում այս վիրուսը տարածող մոծակներ կան, բայց քանի որ մոծակի այս տեսակը մեզ մոտ չկա, ուստիև եթե նույնիսկ զիկայով վարակված մարդիկ լինեն, միևնույն է, վարակը մոծակների միջոցով չի տարածվի: Այնպես որ, տարբեր պատճառներով բյուջեի գումարները ծախսելուց առաջ հարկավոր է համապատասխան մասնագետների հետ խորհրդակցել, հակառակ դեպքում ամեն տարի նույն խնդրի վրա կարող են միլիոններով գումարներ ծախսվել, սակայն անիմաստ իրականացված աստղաբաշխական ծախսերն այդպես էլ չեն օգնի խնդիրները լուծել:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս