Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվագ դպրոցներում պետք է փոխվի բովանդակությունը, որպեսզի շրջանավարտներն այլևս կրկնուսույցների կարիքը չունենան:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարԱրայիկ Հարությունյանը:
«Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի, քանի որ այս պարագայում մենք չենք ստանում այն արդյունքը, որ պետք է լինի՝ աշակերտները շարունակում են պարապել կրկնուսույցների մոտ: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի աշակերտներն այլևս դրա կարիքը չունենան: Ավագ դպրոցի զարգացման վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ, մասնավորապես՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այդ ոլորտի թերի զարգացածությունը»,- եզրափակեց նախարարը:
Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում բացակայում է ծրագրերի բովանդակությունը, մեթոդները նույնպես թերի են:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



