Բակո Սահակյանն ընդունել է Մոնթե Մելքոնյանի հարազատներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հարազատներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Անդրադարձ է կատարվել Մոնթե Մելքոնյանի կյանքին, անցած հերոսական ուղուն, Արցախյան ազատամարտում ունեցած նշանակալի ավանդին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանը պատկանում է հայ ազգի մեծերի շարքին, ում նվիրվածությունն ու սխրանքը հայրենիքի պաշտպանության գործում դարձել են ոգեշնչման եւ ընդօրինակման աղբյուր սերունդների համար:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



