Միջադեպ Տավուշում. ծեծի է ենթարկվել Բերդի բժշկական կենտրոնի տնօրենը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում, հունիսի 11-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Տավուշ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մ.-ի և Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Հ.-ի միջև։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Վարդան Հ.-ն մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արմեն Մ-ի մարմնի տարբեր մասերին։
Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով, Արմեն Մ.-ն «Բերդ» բժշկական կենտրոնի տնօրենն է։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



