Երևան, 27.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ փոխանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ ԱԳ նախարարին խնդրեց մանրամասներ փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից:

«Կցանկանայի հարցս սկսել հարգելի պարոն վարչապետ բառակապակցությամբ, եթե վարչապետը սահմանադրական պարտականությունների կատարման շրջանակներում լիներ այս դահլիճում: Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը: Հարցս վերաբերվում է Մինսկի խմբի համանախագահների այցին: Մենք լրատվական միջոցների աշխատանքի շնորհիվ ստացանք երկու հաղորդագրություն մեկը ձեզ, մյուսը վարչապետի հետ հանդիպման մասին: Հաղորդագրությունները շատ չէին տարբերվում տարիներ շարունակ լույս ընծայվող հաղորդագրություններից:

Ես կխնդրեմ Ձեզ, օգտագործելով այս բարձր ամբիոնը մանրամասներ հայտնել հետևյալ հարցերի վերաբերյալ. արդյոք հայկական կողմը բարձրաձայնե՞լ է նոր բանակցային մոտեցումների մասին, մասնավորապես՝ Արցախը բանակցային կողմ դիտարկելու մեր նոր ռազմավարության մասին, ադրբեջանական զինուժի կուտակումների մասին Նախիջևանում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և ինչպիսի՞ն է եղել համանախագահների  արձագանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցրեց Աշոտյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ այդ հարցերը հանդիպման ընթացքում բարձրաձայնել է:  «Մենք արդեն հստակ արձանագրել ենք կառավարության գերակայությունը արտաքին քաղաքականության ծրագրում, որտեղ Արցախը իր շատ հստակ տեղն է զբաղեցնում: Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերվում է մեր հետևողականությանը, որը վերաբերվում, է Արցախի հարցում մեր քաղաքականության շարունակականությանը: Արտահայտել ենք մեր գերակայությունը, որը վերաբերվում է բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի և անվտանգության բացառիկ կարևորությունը: Մենք այս պահին գտնվում ենք բանակցությունների մեջ ներգրավվելու փուլում: Մինսկի խմբի այցը ճանաչողական էր, մենք մտքեր էինք փոխանակում,  լսում միմյանց դիրքորոշումները»,- ասաց նախարարը

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմը հատուկ կարևորություն է տալիս խաղաղության մթնոլորտի հաստատմանը, ինչին հակառակ են հակառակորդի գործողությունները: «Մենք ընդգծել ենք, որ վերջին օրերին շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայողի զոհվելու հանգամանքը բացասական է ազդում բանակցային գործընթացի վրա, խաղաղության մթնոլորտի ձևավորման վրա: Մենք ասել ենք, որ սա չի կարող աննկատ մնալ և չազդել մեր դիրքորոշումների վրա»,- նշեց Մնացականյանը:

 

30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայի Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Մարտունիում է. ուղիղՓաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. տեսանյութ Սուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին Վինիսիուսը արձագանքել է «Ռեալ»-ից հնարավոր հեռանալու լուրերին Հայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի ՍարգսյանՏղամարդը և նրա երեխան ընկել են շարժվող ավտոբուսիցՍամվել Կարապետյանը իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ կառուցող է, ստեղծող է ու արարող է. Տիգրան ԲադոյանԳուրգեն Սիմոնյանը «կեղծ ընդդիմադիր». տեսանյութ Հայաստան են ներթափանցում ցուրտ ու փոթորկային հոսանքներՍամվել Կարապետյանը ուղիղ միացումով պատասխանել է վանաձորցիների հարցերին Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Երբ Փաշինյանի կուսակիցներն ու Ալիևը նույն ուղերձն են փոխանցում. Ուժեղ Հայաստան Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքը այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը. Նարեկ Կարապետյան Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Վարդենիսում էԿարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակի տեսություն Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում. Կրեմլ Արցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ՄեղրիիցՀայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համար ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է. ուղիղԱտելության պիկապը և վաղվա Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ոսկու գինը փոփոխվում է2 տարի 7 ամիս բանտում ձեր տված քվեների բարձի վրա եմ քնել. ճակատս պարզ է. Մամիկոն Ասլանյան ԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Եթե մենք չմասնակցենք ընտրություններին, ադրբեջանցիները կգան. Գոհար Ղումաշյան Ենոքավանցի ստախոսը պետք է դադարի մոլորեցնել մեր բարի ժողովրդին և առերեսվի արդարադատությանը՝ որպես ապագայի գող. Նարեկ Կարապետյան Վաշինգտոն նահանգի թղթի գործարանում խոշոր քիմիական պայթյnւն է տեղի ունեցել. կան անհետ կnրածներ Հայրենիքի գողը հեռանում է․ գալիս է հայրենիքի զավակը․ Էդգար Ղազարյան Վանաձորում չկա զարգացում, կա ասֆալտ. պետք են տնտեսական լուրջ ծրագրեր. Նարեկ Կարապետյան Հայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար Առկա էին գաղափարաբանական թերություններ. ՊՆ-ն պարզաբանել է, թե ինչու է փոխել բանակի զինանշանը Լցնովի պաղպաղակը 16-ամյա տղայի մահվան պատճառ է դարձելԱյս օրերին մարդկանց հիմնական ցանկությունը մեկն է՝ ապրել խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ երկրում, սեփական աշխատանքով ապահովել ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գ. ԾառուկյանՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան ԴումիկյանԶՊՄԿ ավտոպարկը համալրվել է բացահանքի աշխատանքների համար նախատեսված ժամանակակից հանքային հիբրիդային ինքնաթափերովԿա միայն մեկ մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին և որպես վարչապետ՝ դեռ կանի ավելինԱՄՆ-ն արձանագրում է արևային վահանակների տեղադրման ռեկորդային ծավալներ Փոքրիկ խմբակը այլևս չի թաքցնում, որ պատրաստվում է բնակեցնել Հայաստանի Հանրապետությունում 300.000 ադրբեջանցիներ. Դավիթ ՂազարյանՄասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին․ Հրայր ԿամենդատյանԽոշոր վթար՝ Երևանում, բախվել են «Kia» և «Mercedes», վիրավnրների թվում զինվորականներ կանԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկ Ելույթս՝ Վանաձորում տեղի ունեցած բազմամարդ ու էներգետիկ հանրահավաքին․ Մենուա Սողոմոնյան«ԿԳԲ-ի պադվալը անկախ և ինքնիշխան Հայաստանի խայտառակությունն է». Էդմոն Մարուքյան Ինչպես է մինչև հիմա Փաշինյանը կոծկել իր հանցանքները, և ինչու է դա նրան հաջողվել․ Ավետիք Չալաբյան