Ստեփան Մելքոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր Ստեփան Մելքոնյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ՝ ազատելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից»:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



