Էրդողանի վարորդը պատգամավոր է դարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք լրագրողներին հաջողվել է պարզել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նոր պատգամավորների մեջ մարդ կա, որը 20 տարի կամավոր հիմունքներով եղել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդը:
Այս մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ նախկին վարորդ Ահմեդ Համդին այժմ դարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր:
Ջամլըն Էրդողանի վարորդն է դարձել այն ժամանակվանից, երբ ներկայիս նախագահն առաջին ագամ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու էր դարձել: Այդ մարդը եղել է Էրդողանի հոգեւոր եւ քաղաքական ուսուցիչ Նեջմեդդին Էրբաքանի վարորդը: 14 տարեկանում նա հայտնվել էր բանտում: Այդ ժամանակ բանտում էր եղել նաեւ Էրդողանը: Այդ ժամանակվանից էլ սկսվել է նրանց բարեկամությունը:



