Վարձով է տվել երեք անշարժ գույք ու 3 միլիոնի եկամուտ ունեցել. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ նա վարձակալությամբ տրված մի քանի տարածքներ ունի: Հարությունյանն ունի չորս անշարժ գույք՝ առանձնատուն, երկու հասարակական նշանակության շինություն և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, որից երեքը նա տվել է վարձակալությամբ:
Ունեցել է նաև փոխառություններ՝ 2953 եվրո, 4 հազար ԱՄՆ դոլար ու 4 միլիոն 500 հազար դրամի չափով: Դրամական միջոցներ չի հայտարարագրել:
Պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 10 միլիոն 869 հազար դրամ, որից 3 միլիոն 831 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարն է, 6 միլիոն 406 հազար դրամը աշխատավարձ, իսկ 603 հազար դրամն էլ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում