Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վերադարձվել են զինվորական կենսաթոշակից բռնագանձված գումարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինվորական կենսաթոշակի վրա բռնագանձումը վերացնելու համար քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը։
Ըստ դիմումատուի՝ վարչական իրավախախտման հիմքով Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա։ Ավելին, նման պրակտիկա կիրառվել է պարբերաբար։
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի աջակցությամբ ԴԱՀԿ ծառայությունը քաղաքացու խնդիրը լուծել է, քանի որ օրենքի ուժով բռնագանձում չի տարածվում զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա։
Ավելին, քաղաքացուն վերադարձվել է հաշմանդամության կենսաթոշակից ավելի վաղ, հակառակ օրենքի պահանջի, բռնագանձված գումարները։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



