Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետությունից հունիսի 15-ի դրությամբ ընդհանուր առմամբ արտահանվել է 67 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 819 տոննայի դիմաց: Այդ թվում՝ արտահանվել է 14752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 64 178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա և Ռումինիա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



