Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այդ դատավորները չպետք է փորձեն անգամ հավակնել ՍԴ դատավորի պաշտոնին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 13–ին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չհավաքեց բավարար ձայներ ու չընտրվեց: Ամիսներ առաջ նույն կերպ տապալվեց նաև Էմիլ Բաբայանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությունը: Հուլիսի 16–ին Վոլոդյա Հովհաննիսյանի պաշտոնավարման դադարեցումից հետո ՍԴ–ում ազատվելու է դատավորի ևս մեկ թափուր պաշտոն:

«Փաստ»–ն «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ զրուցել է ՍԴ դատավորի թեկնածության շուրջ առկա իրավիճակի մասին: 

Լուսինե Հակոբյանը նախ ընդգծեց` առաջին թափուր պաշտոնի առաջադրումը կատարել է ՀՀ նախագահը` առաջադրելով Էմիլ Բաբայանի թեկնածությունը, իսկ դատավոր Ելիզավետա Դանիելյանի առաջադրումը կատարվել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Անդրադառնալով նախ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից կատարված առաջադրմանը` նա ընդգծեց. «Մեր կազմակերպությունն այդ գործընթացը բացասական է գնահատել: Այդ առաջադրումները չեն կատարվել հրապարակային, թափանցիկ և արդարության սկզբունքի պահպանմամբ իրականացված գործընթացի արդյունքում: Թեպետ այդ առաջադրման համար եղել է 2 հավակնորդ, այդուհանդերձ, համարում ենք, որ դատավորները հնարավորություն չեն ունեցել թեկնածուներին գնահատել ըստ արժանիքների: Իրական ընտրություն տեղի չի ունեցել»: Նրա խոսքով` գործընթացները պետք է հրապարակային կազմակերպել: «Դատավորների ընդհանուր ժողովը պետք է իրապես խորհրդակցային եղանակով և թեկնածուների արժանիքների հիման վրա կատարի առաջադրումը: Թեկնածուներին հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իրենց տեսլականը. ի՞նչ են պատրաստվում փոխել սահմանադրական արդարադատության ոլորտում, ո՞րն է լինելու իրենց ներդրումը: Բացի դրանից, շատ կարևոր է, որ իրենք ներգրավված չլինեն այնպիսի գործերում, ինչպիսիք հայտնի քաղաքական աստառ ունեցող գործերն են: Նրանց նկատմամբ չպետք է լինեն կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեղադրանքներ: Համոզված եմ, որ այսօրվա արդարադատության համակարգում կան շատ արժանի, երիտասարդ և բանիմաց դատավորներ: Ընտրությունը ոչ թե Վճռաբեկ դատարանի, այլ այդ դատավորների կազմից պետք է կատարվի: Գաղտնիք չէ, որ Վճռաբեկ դատարանը բազմիցս թե՛ միջազգային, թե՛ տեղական կազմակերպությունների քննադատությանն է արժանացել: Այդ դատավորները որևէ կերպ չպետք է փորձեն անգամ հավակնել ՍԴ դատավորի պաշտոնին»,–ասաց փաստաբանը:

Հաշվի առնելով Էմիլ Բաբայանի թեկնածության շուրջ առկա քննադատությունները` ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Նա կարևորել էր նաև իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ հավուր պատշաճի քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Ա. Սարգսյանը վստահեցրել էր, որ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը ողջամիտ ժամկետներում առաջադրում կատարելու համար:

Փաստաբանից հետաքրքրվեցինք` իրավաբանների հետ հանդիպումներ այս ընթացքում եղե՞լ են: «Նման խորհրդակցությունների մասին որևէ փաստ հայտնի չէ: Չեմ կարող ասել։ Եթե լինեին, կարծում եմ` այս մասին մամուլում տեղեկություններ և հրապարակումներ կլինեին: Բայց քանի որ չկան, ենթադրում եմ, որ այդ խորհրդակցությունները դեռևս չեն եղել: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի գործառույթին, ապա նա պետք է իրապես և շատ սեղմ ժամկետներում մրցույթ անցկացնի` հաշվի առնելով այն առաջարկությունները, որոնք ներկայացրել էինք մենք և մի շարք հկ–ներ ու փաստաբաններ: Պետք է ներգրավի Հայաստանում բարձր հեղինակություն ունեցող իրավագետների և նրանց միջոցով կարողանա ընտրել արժանի թեկնածու: Բայց, ըստ էության, ինչպես ես եմ տեսնում, արդեն պարզ է դառնում, որ նախագահը խախտել է առաջադրումը կատարելու բոլոր ողջամիտ ժամկետները: Նրա առաջադրած թեկնածուն դեռ մայիսի 4–ին ԱԺ–ի կողմից չէր ընտրվել: Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել մրցույթ և խորհրդակցական գործընթաց անցկացնելու համար: ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում, որը գումարվելու է աշնանը: Սա նշանակում է, որ այս ողջ ընթացքում ՍԴ դատավորների երկու թափուր տեղ կլինի, ինչը բավականին լուրջ խնդիր է ՀՀ–ի համար: Ստացվում է, որ այդ ընթացքում ՍԴ–ն իր լիարժեք կազմով չի գործելու»,– ասաց Լ. Հակոբյանը: 

Փաստաբանը շեշտեց` ի տարբերություն ՍԴ դատավորի, առաջին ատյանի դատավորների առաջադրման գործընթացները շատ ավելի բարձր ստանդարտներով են անցկացվում, թեև, իհարկե, կան որոշակի խնդիրներ. «Առաջին ատյանի դատավորների համար գործում են մրցութային ընթացակարգեր: Միայն դատավորի թեկնածու դառնալու համար նրանք գրավոր թեստեր, հարցազրույցներ, հոգեբանական թեստեր են հանձնում: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մակերեսային գործընթացների միջոցով է առաջադրվում ՍԴ դատավորը: Դատավորների ընդհանուր ժողովի համար անգամ Էմիլ Բաբայանի չընտրվելը դաս չեղավ, որ չբերեին մակերեսային ընտրության արդյունքում ընտրված թեկնածուի ու հրամցնեին ԱԺ–ին»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ