Ինն անշարժ գույք, որից 8–ը՝ հողամաս. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նաիրի Սաղաթելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է ինն անուն անշարժ գույք, որից ութը հողամաս է, իսկ մեկն էլ՝ արտադրական նշանակության շինություն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «TOYOTA COROLLA 1.8» մակնիշի ավտոմեքենա:
Ունի նաև բաժնեմաս՝ 16 հազար 670 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 12 միլիոն դրամ, 34 հազար ամերիկյան դոլար ու 21 հազար եվրո: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 645 հազար դրամ: Նշենք, որ Նաիրի Սաղաթելյանը ԱԺ նախկին պատգամավոր, հունիսի 1– ին Գեղարքունիքի մարզպետ նշանակված Իշխան Սաղաթելյանի եղբայրն է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում