Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կայացավ «Նովա» անսամբլի համերգային երեկոն

ՄՇԱԿՈՒՅԹ

Հունիսի 13-ի երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լեփ-լեցուն էր մարդկանցով: Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգային ծրագրով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: 

Համերգը մեկնարկվեց հայկական ժողովրդական շուրջպարով, որից հետո նվագախմբին միացան մեներգիչներ Նարե Ավագյանը, Արման Առաքելյանը, Յանա Թևանյանը, Լուսինե Աղաջանյանը: 

Համերգային երեկոյի ընթացքում «Նովա» անսամբլին իրենց կատարումներով ողջունեցին «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Աղաջանյան), Եղվարդի արվեստի դպրոցի դուդուկի դասարանի սաները (ղեկավար՝ Գևորգ Կազազյան), թառահար Ալեքսանդր Սահակյանը և երգիչ Արամ Մովսիսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

- Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր արվեստագետները, մեր երաժիշտները պաշտպանում են մեր մշակույթը, մեր երգերը, մեր ժառանգությունը, մեր ազգային արժանապատվությունը: Այդ առումով իրենցից ամեն մեկն էլ մի հերոս է, մի դեսպան մեր մշակույթի պահպանման գործում…  

«Նարեկացի» արվեստի միությունն իր շնորհակալական խոսքն է ցանկանում հղել առաջին հերթին Տիրոջը, որովհետև մենք ծառայում ենք Աստծուն:

Հատուկ շնորհակալություն ծնողներին, որ դաստիարակել են այսպիսի երեխաներ:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել և հավատում են: Շնորհակալություն մենակատարներին, ովքեր սիրահոժար մասնակցեցին այսօրվա համերգին, շնորհակալություն բոլորիդ, որ այսօր այստեղ եք:

Ամենաուժեղ բանակը կորած է առանց իր առաջնորդի, ամենալավ անսամբլն՝ առանց իր գեղարվեստական ղեկավարի: Շնորհակալություն պարոն Սահակյանին՝ այսքան մեծ աշխատանք իրականացնելու և 14 տարի միության հետ լինելու համար,-իր խոսքն այսպես եզրափակեց միության հիմնադիրը:

Հանդիսատեսի շարքերում էին Ռուբեն Ալթունյանը, Ստեփան Շաքարյանը, Դանիել Երաժիշտը, Ծովինար Հովհաննիսյանը և շատ այլ արվեստագետներ:

-«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իր որդեգրած ազգանվեր գործունեությունը՝ բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Ես չեմ ճանաչում որևէ այլ մարդու, ով այսքան նվիրված լինի հայկական մշակույթին և դրա զարգացմանն ու տարածմանը, որքան Նարեկ Հարությունյանը: Շնորհակալ ենք նրան՝ երիտասարդներին նման հնարավորություններ ընձեռելու և իրականացնելու համար,- իր խոսքում նշեց Հովիկ Սահակյանը: 
Միջոցառմանը հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր և պարեղանակներ: 

«Նարեկացի» արվեստի միությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում  ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ միության խնդրանքին արձագանքելու և Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունն անհատույց տրամադրելու համար:

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին