Մյունխենում անհայտ անձը դանակով հարձակում է իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Մյունխեն քաղաքում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով մեկ կին է մահացել ստացած վնասվածքներից:
Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Նոյհաուզեն շրջանի բնակարաններից մեկում, որտեղ բնակվելիս է եղել զոհված կինը: Եվս երեք մարդ՝ երկու կին և մեկ տղամարդ, վիրավորում են ստացել:
Տուժել է նաև հարձակում իրականացնողը, որը հարձակումից հետո փախուստի է դիմել: Ոստիկանները որոնում են նրան: Նրա ինքնությունը դեռևս չի պարզվել:
Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունը բացառում է ահաբեկչության վարկածը: Ոստիկանության կարծիքով՝ խոսքը կենցաղային հողի վրա ծագած արտակարգ դեպքի մասին է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



