Հրդեհ Վանաձորի դեղատներից մեկում. վնասվել է գույքը, կոտրվել են ապակիները (Ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում գործող դեղատներից մեկում այս գիշեր հրդեհ է բռնկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է ժամը 04:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:50-ին, մարվել՝ 05:20-ին: Այրվել է դեղատան պահեստային սենյակը՝ (մոտ 12 քմ), մոտ 300 հատ մանկական տակդիր և մասամբ գույքը (2 աթոռ, 1 սեղան), կոտրվել են դեղատան պատուհանների ապակիները:


1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



