Դավիդ Դե Խեա. Չեմ զգում մեծ աջակցություն Իսպանիայից
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան դժգոհել է երկրպագուների կողմից ստացված փոքր աջակցությունից:
«Մեծ աջակցություն չեմ զգում Իսպանիայից: Ինքս եմ քննադատում ինձ, և դա բավարար է: Ցանկանում եմ, որ ինձ ավելի շատ աջակցեն բարդ պահերին, սակայն գոհ եմ թիմակիցներից և մարզչից ստացած աջակցությունից:
Նման բան կարող է տեղի ունենալ: Գիտեմ, որ սխալվել եմ: Պահպանելու եմ հանգստությունը: Բարդ հանդիպում էր, և պատրաստվում եմ ավելի ջանասիրաբար մարզվել: Ոչ ոքի չեմ սպանել»,- Դե Խեայի խոսքը մեջբերում է «Manchester Evening News»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



