Իշխանությունները քննարկում են նախարարությունների կրճատման հարցը. Թբիլիսիի քաղաքապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ վաղը կամ հաջորդ օրը հայտնի կդառնա, թե ով է առաջադրվելու կառավարության անդամների պաշտոններին, գրում է 1tv.ge-ն:
Ընդ որում՝ Կալաձեի խոսքերով՝ իշխող թիմը քննարկում է նախարարությունների կրճատման հարցը:
«Իրականացվում է կառավարության ձևավորման գործընթաց: Թիմում սկսվել են այդ հարցի վերաբերյալ քննարկումներ: Շատ շուտով, վաղը-մյուս օրը հայտնի կդառնա, թե ում կներկայացնի վարչապետի թեկնածուն: Ինչ վերաբերվում է նախարարությունների կրճատմանը, ապա թիմում այդ հարցի շուրջ նույնպես քննարկումներ են ընթանում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը Մամուկա Բախտաձեին առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնին:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



