Նիգերիայում կրկնակի ահաբեկչության հետևանքով ավելի քան 30 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերիայի Դամբոա և Բորնո քաղաքներում երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց թիրախում հայտնվել են Իդ ալ-Ֆիթր (զոհաբերության տոն) տոնակատարությունից վերադարձող մարդիկ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, մահապարտների իրականացրած պայթյուններից հետո էլ մարդկանց ուղղությամբ կրակահերթ են բացել, ինչի հետևանքով զոհերի թիվը մեծացել է:
Ահաբեկչությունների հետևանքով 31 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ: Հարձակման իրականացման մեջ կասկածում են երկրում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորմանը:
Հիշեցնենք, որ իսլամական Կուրբան-բայրամ տոնակատարության ժամանակ նախօրեին պայթյուններ էին որոտացել Աֆղանստանում, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ մահացել էր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



