Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարական տվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրառում է արել Facebook-ի էջում՝ գրելով. «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»։
Նշենք, որ հունիսի 17-ի առավոտյան Կարեն Գրիգորյանը հանդիպել էր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, որից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պաշտոնավարել որպես քաղաքապետ։
Սակայն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, այլեւ դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



