Մենք պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն մտադիր է «տիեզերական ուժեր» ստեղծել: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեր ճակատագիրը Երկրի սահմաններից դուրս է. դա ոչ միայն ազգային ինքնության, այլեւ ազգային անվտանգության հարց է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ընթացքում, որին մասնակցել են նախկին տիեզերագնաց Բազ Օլդրինն ու խոշորագույն օդատիեզերական ընկերությունների ղեկավարները: «Երբ գործը հասնում է Ամերիկայի պաշտպանությանը, բավարար չէ միայն տիեզերքում ամերիկյան ներկայությունը: Մենք պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում»,- նշել է նա:
Թրամփը Պենտագոնին հանձնարարել է ամերիկյան նոր «տիեզերական ուժեր» ստեղծել, որոնք ամերիկյան ԶՈՒ-ի 6-րդ ճյուղը կդառնան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



