Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կիրիլիցա. արդյո՞ք դրանք սոսկ ռուսական գրեր են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Կիրիլն ու Մեֆոդին ստեղծել են ռուսական գրերը՝ կիրիլիցան:

Իրականում այնքան էլ այդպես չէ: Պարզվում է՝ կիրիլիցան, որպես տառատեսակ, գրելու համար օգտագործում են կամ օգտագործել են 108 լեզուներով խոսող ժողովուրդներ: Ռուսները այդ ժողովուրդներից մեկն են, որ վերցրել են այն: 

Իսկ պատմությունն այսպիսին է: 863 թվականին Բյուզանդական կայսր Միխայիլ 3– րդը հանձնարարեց հին սլավոնական լեզվի համար այբուբեն ստեղծել, որպեսզի հունական եկեղեցական տեքստերը թարգմանվեն (ինչքան նման է հայկական գրերի ստեղծման պատմությանը): Գործը գլուխ են բերում Սոլունի (Հունաստանում գտնվող Սալոնիկե) քաղաքում ապրող երկու փիլիսոփա եղբայր՝ Կոնստանտինը (Կիրիլ) և Մեֆոդին: Եղբայրների հայրը Լև անունով սպա էր Բյուզանդական բանակում և համարվում էր «լավ ցեղից և հարուստ», պապը (հայտնի չէ՝ մայրական, թե հայրական) մեծ պաշտոն ուներ Կոնստանդնուպոլսում, սակայն հետո կորցրել է պաշտոնը և տեղափոխվել Սոլունի, որտեղ և մահացել է: Ընտանիքում 7 եղբայր է եղել, ընդ որում՝ Մեֆոդին՝ ամենաավագը, իսկ Կիրիլը՝ ամենակրտսերը: Կիրիլի և Մեֆոդիի էթնիկ ծագումը ճշտել բազմազգ Բյուզանդիայում այնքան էլ հեշտ չէ: Սակայն ամենահավանականն այն է, որ նրանք հույն են: 19–րդ դարում սլավոն գիտնականները փորձել են ապացուցել, որ նրանք սլավոն են՝ հիմք ընդունելով այն, որ գիտեին սլավոներեն: Նշվում է նաև նրանց բուլղար լինելը, քանի որ «Կիրիլի կյանքը» հին գրքում նշվում է, որ «նա Սոլունի քաղաքից բուլղար էր» , բայց պետք է հաշվի առնել, որ այդ հին գրքերը բուլղարներն են գրել: Շնորհիվ եղբայրների և հետագայում նրանց աշակերտների գործունեության, կիրիլիցան մեծ տարածում ստացավ հարավսլավոնական հողերում: Անգամ 885 թվականին Հռոմի պապի կողմից այն արգելվեց օգտագործել եկեղեցական ծեսերում: 

Կիրիլիցայի զարգացման և պահպանման գործում մեծ դեր է ունեցել Բուլղարիան: 860 թվականին բուլղարական Բորիս կայսեր ժամանակ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն: Այդ ժամանակ ստեղծվեց մատենագիրների բուլղարական– սլավոնական առաջին դպրոցը, որտեղ հունարենից թարգմանվում էին եկեղեցական գրքերը: Բուլղարիան դառնում է սլավոնական գրի տարածման կենտրոն: Սլավոնական գրի տարածման «ոսկե դարը» Սեմիոն Մեծ կայսեր գահակալության տարիներն են (893– 927): Այդ տարիներին կիրիլիցան թափանցեց Սերբիա, իսկ 10–րդ դարի վերջում՝ նաև Հին Ռուսաստան:

Մեր «բախտը ինչ–որ տեղ բերել է», քանի որ մեր հարևան վրացիները չեն փորձում Մեսրոպ Մաշտոցին, որը ստեղծել է նաև նրանց այբուբենը, վրացի դարձնել, ինչպես ռուսներն են Կիրիլին և Մեֆոդիին ռուս դարձրել: Չնայած վրացիները չեն էլ սիրում գովազդել իրենց գրերը ստեղծողին, իսկ եթե ստիպված են լինում գրերը ստեղծողի անունը տալ՝ չեն էլ նշում ազգությունը կամ ասում են, որ չգիտեն՝ ով է ստեղծել: 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ