Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դրանք բոլորն էլ պետական դավաճաններ են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պահեստազորի գեներալ Վոլոդյա Ավետիսյանն անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատկանող տներում իրականացված բացահայտումներին՝ «Փաստ» -ի հետ զրույցում նշեց, որ բացահայտումը խայտառակություն էր, չնայած, որ իրեն ծանոթ է՝ «Մանվել Գրիգորյանի և նրա նմանների» մոտեցումը պատերազմի դաշտում ինչպիսին է եղել:

«Պատերազմի դաշտից իմացել եմ, լսել եմ, որ նրանց ուղեղում միայն թալանն ու գումարն է եղել, ուրիշ ոչինչ: Այն, ինչ բացահայտվեց, խայտառակություն է, էլ չեմ խոսում, դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդը կենդանիներին տալու մասին: Հենց այդտեղ է երևում մարդու արժանապատվությունն ու նրա մարդ լինելու աստիճանը: Բայց սա ցույց է տալիս երկրի ընդհանուր մթնոլորտը, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք: Չբացառենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ բոլորի ուղեղում էլ երկիրը թալանելն ու հարստանալն է եղել: Այդ ամենը նրանք դարձրել էին կուռք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը քանդեն: Նման մարդիկ իրար հետ են գործել, և ով ոնց կարողացել է, թալանել ու քանդել է երկիրը: Եթե բյուջեում փող չկա, ուրեմն թալանում են, որ չկա: Ինչ վերաբերում է զինվորների գումարներին, դրա երեսն էլ զինվորը երբեք չի տեսել: Դրանք էլ են հավաքել զինվորներից: Կարճ ասած՝ սա պետական դավաճանություն և Հայաստան պետության քանդում է»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Խոսելով այն մասին, որ Մ. Գրիգորյանն իր հայտարարության մեջ նշել է, որ ինքն այդ ամենից տեղեկացված չի եղել, գեներալ Ավետիսյանը նշեց, որ չի հավատում նրա խոսքերին, քանի որ գիտի, որ ամեն ինչ նրա վերահսկողության տակ է: «Ոնց որ Սերժ Սարգսյանն էր վերահսկում բոլորին, այնպես էլ Մանվելն է վերահսկում իր ունեցածը: Այսինքն, նա ավտոպարկ ունի, բայց չգիտի, որ բանակին պատկանող շտապ օգնության մեքենան իր պարկում է կանգնա՞ծ: Չգիտի իր տան նկուղում ինչ է կատարվո՞ւմ, չգիտի իր կենդանիներն ինչ են ուտո՞ւմ: Նման բան հնարավոր չէ: Ինքը տեղյակ չի՞, որ մարդկանցից տներ է խլում, մարդկանց ծեծում-սպանում են, ինքը տեղյակ չի՞ նաև, որ մարդկանց մեքենայի անիվներն են ծակում Էջմիածին քաղաքում: Ես նման բաների չեմ հավատում: Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, բոլորն էլ պետական դավաճաններ են և պետք է պատասխան տան հայ ժողովրդի առջև»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄելանյա Թրամփը մտադիր է Սպիտակ տանը ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մեքսիկայում ինքնաթիռ է կnրծանվել. երկու օդաչուն զnhվել են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանՈսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ