Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՏՏ ոլորտի մասնագետը եկամտահարկի գործող դրույքաչափերը երկրի մրցունակության վրա ազդող գործոն է համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեծ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 19-ին այս մասին իր ելույթում հայտարարեց «Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը ընկերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ:«Անկախ Հայաստանի վերջին երկու տասնամյակում ես չեմ հիշում մի կառավարություն, որը տեղեկատական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը հայտարարած չլինի գերակայություն: Իհարկե, կային հաջողություններ, սայթաքումներ, բայց այն մեսիջները, որ մենք ստացանք նոր կառավարության ծրագրից, ինչպես նաև ԱԺ-ում Ձեր հնչեցրած ելույթներից, մի փոքր տարբերվում էին մեր մոտեցումներից։ Նախկինում մենք միշտ ասել ենք՝ եթե չխանգարեք, ապա միևնույն է, ոլորտը ինքնաբուխ զարգանալու է: Այսօր մենք դա չենք ասում, քանի որ սպասելիքները շատ ավելին են: Կարծում ենք ՝մեր սպասելիքներն անպայման կարդարացվեն»,-ասաց Հովիկ Մուսայելյանը։

 

Ընկերության տնօրենը բարձրաձայնեց նաև խնդիրների մասին, որոնք մտահոգում են ոլորտի մասնագետներին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նախորդ տարի շրջանառության մեջ դրված «Եկամտահարկի մասին» օրենքին և Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: «Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ, գործելով սպիտակ և թափանցիկ դաշտում, կարող է ընկել մեր աշխատակիցների կենսամակարդակը, որովհետև հարկային բեռն է ավելանում: Այստեղ ես շատ լուրջ վտանգ եմ տեսնում երկրի մրցունակության առումով: Երկիրը պետք է գրավիչ լինի գործատուների, օտարերկրյա ներդրողների համար: Եթե գործատուն իր վրա վերցնում է այդ բեռը, ապա դա պետք է ինչ-որ ձևով ներառվի ինտելելտուալ արտադրանքի մեջ: Դա էլ իր հերթին բերում է ինքնարժեքի բարձրացման ու ժամանակի ընթացքում երկիրը կորցնելու է իր գրավչությունը»,-մտահոգություն հայտնեց մասնագետը:

 

Նա հույս հայտնեց, որ հետայսու նմանատիպ օրենքների ընդունումը կուղեկցվի նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար խաղացողների հետ քննարկումներով:

 

2018թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված Եկամտային հարկի դրույքաչափերը մինչև 150 հազար աշխատավարձի դեպքում կազմում են 23 տոկոս, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամը ներառյալ՝ 34 հազար 500 դրամ՝ գումարած 150 հազարը գերազանցող գումարի 28 տոկոսը, 2 միլիոնից ավելիի դեպքում՝ 552 հազար 500 դրամ՝ գումարած 2 միլիոն դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը։

 

TRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից