Կառավարությունն առարկայական քայլեր կձեռնարկի արտագաղթը կանխելու ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունն առարկայական քայլեր կձեռնարկի բնակչության կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու և Հայաստանում մնալու ու ամրապնդվելու նրանց ձգտումը ապահովելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մենք ունենք այն վերլուծությունները, թե հիմնականում ինչի համար են մարդիկ լքում Հայաստանը, և այս առումով կառավարությունն առարկայական ծրագրեր է իրականացնելու, որպեսզի մարդկանց մեջ ամրապնդվի Հայաստանում մնալու ձգտումը»,- նշեց Ասատրյանը:
Նա ընդգծեց, որ հիմնականում Հայաստանը լքելու մտադրություններն առաջանում են երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման, երիտասարդներին աշխատանքով ապահովելու և այլ խնդիրների հետևանքով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



