Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների կողմից հունիսի 19-ին ժամը 11.00-ին, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 19 շենքի տներից մեկում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Լևոն Գ.-ն և 1992 թ. ծնված Լուսինե Դ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք հունիսի 16-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) պատժի կրումից խուսափելու համար:
Նույն օրը ժամը 13.30-ին, Լևոն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, իսկ Լուսինե Դ.-ն՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



