Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը՝ իբր «Ադրբեջանն իրականացրել է շատ հաջող գործողություն Նախիջևանում» և վերահսկողություն է հաստատել 11 հազար հեկտար տարածքի վրա:
«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում սեփական տասնյակ հազարավոր կիլոմետր հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



