Արցախի Շեխեր գյուղի մոտակայքում գայլի հարձակումից տուժած 10-ամյա տղան մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հունիսի 19-ին ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝ 2007թ. ծնված Կ.Գ-ի դիակը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժնից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով Կ.Գ-ն ստացել էր վերքեր և հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



