Երևանի բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 5-րդ հարկի պատուհանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 20-ին, ժամը 21:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ քաղաքացին (ծնված 1976 թ.) գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, փակվել է ննջասենյակում և քնել:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացու հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



